Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազար ընտանիք

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց տրամադրվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի աջակցություն։ Առաջիկա օրերին վճարումներ կստանա ևս 300-400 ընտանիք։ Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրի շահառու է դարձել շուրջ 17 հազար ընտանիք, իսկ պետական բյուջեից հատկացվել է 12.6 միլիարդ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Նա ընդգծեց, որ 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվել է 2.4 միլիարդ դրամ։

Ղարագյոզյանը հիշեցրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիփոթեքային շուկան առավել պասիվ էր՝ կանխավճարի ապահովման դժվարությունների պատճառով։

Անդրադառնալով ծրագրի բաղադրիչներին՝ նշեց, որ  ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսված է առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, որոնք ցանկանում են Հայաստանի ցանկացած մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Պետական աջակցությունն ուղղվում է կամ կանխավճարի ֆինանսավորմանը, կամ, եթե դրա անհրաժեշտությունը չկա, հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

«Աջակցության չափը երկու երեխա ունեցող ընտանիքների համար կազմում է մինչև 1 մլն դրամ, երեք երեխայի դեպքում՝ մինչև 1.5 մլն դրամ, իսկ չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։ Եթե անշարժ գույքը ձեռք է բերվում սահմանամերձ բնակավայրում կամ այն բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ և մանկապարտեզներ, աջակցության չափն ավելանում է ևս 50 տոկոսով»,-աս