Ամառային ճանապարհորդությունների սեզոնին՝ խորհուրդներ օդանավակայանում ժամանակ չկորցնելու համար․ «Զվարթնոց»
Ճանապարհորդո՞ւմ եք այս ամռանը. «Զվարթնոց»-ից մի քանի խորհուրդներ են տվել օդանավակայանով անցումն ավելի հարմար և սահուն կազմակերպելու համար։
- «Օդանավակայան ժամանեք թռիչքից առնվազն 3 ժամ առաջ։
- Հնարավորության դեպքում օգտվեք առցանց գրանցումից (online check-in)։
- Նախքան ճամպրուկները հավաքելը, ստուգեք ուղեբեռի թույլատրելի քաշը, չափերն ու սահմանափակումները։
- Ձեր ճամփորդական փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում։
- Ձեռքի ուղեբեռում տեղափոխվող հեղուկները պետք է համապատասխանեն գործող անվտանգության պահանջներին։
- Ամառային սեզոնին ուղևորահոսքն էապես մեծանում է, ուստի խորհուրդ ենք տալիս նախատեսել լրացուցիչ ժամանակ օդանավակայան հասնելու և անհրաժեշտ ձևակերպումներն անցնելու համար։
Մաղթում ենք հաճելի ճանապարհորդություն և անմոռանալի ամառային ուղևորություններ»,- նշվում է հաղորդագրությունում։