Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հուլիսի 16-ի և 20-ի կեսօրից հետո, 17-19-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 

Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։  Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 16-20-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։  Հուլիսի  19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Երևան քաղաքի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.6°C (1965 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.3°C (1957 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.2°C