Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 16-ին՝ ժամը 07:00-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի, Ս․ Զորավարի փողոցներով, Անշակունյաց պողոտայով պարփակված թաղամասի, Սևանի փողոցի թիվ 128, 130 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։