Հայաստանում պարզեցվել է II կարգի անհատական տների շինարարության թույլտվությունների տրամադրումը
Հայաստանում կգործի միջին ռիսկայնության II կատեգորիայի անհատական բնակելի տների շինարարության թույլտվությունների տրամադրման պարզեցված կարգ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ի նիստում։
Նշվում է, որ պարզեցված ընթացակարգը կոչված է շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ հիմնական տվյալները, ներառյալ՝ տեղեկատվությունը կառուցապատողի, օբյեկտի և նախագծային փաստաթղթերի վերաբերյալ տվյալները հստակեցնելու համար։
Որոշումը նպատակ ունի ապահովել անհատական բնակելի տների շինարարության համար անհրաժեշտ հիմնական տվյալների և պայմանների ավելի պարզ ու հասկանալի ներկայացումը։