Գավառում ասֆալտապատումը կշարունակվի պետության համաֆինանսավորմամբ
ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից, համաֆինանսավորան նպատակով, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 310 միլիոն 400 հազար դրամ՝ Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան և Գանձակ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման ծրագրի համար, որի շրջանակներում այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների շուրջ 95 տոկոսը։
Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: