Կարծում եմ, որ մենք որոշ շրջան անցել ենք, որ հասկանանք թե օպտիմալացման ինչ հարցեր ունենք. Ավինյան
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Երևանի սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 10 մլրդ դրամ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ սեփական եկամուտնեը ուղղելու են ճանապարհաշինական աշխատանքներին։
«Մասնավորապես ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին և հիմնական շեշտը պետք է դնենք ճանապարհների վիճակի բարելավման վրա, սա է լինելու հավելյալ եկամուտների ծախսման հիմնական ուղղությունները»,- ասաց Ավինյանը և շարունակեց. «Կարծում եմ, որ մենք որոշ շրջան անցել ենք, որ անդրադառնանաք և հասկանանք թե օպտիմալացման ինչ հարցեր ունենք և այդտեղ շատ ու շատ հարցեր են բացվել։ Երևի կարտապատվիրակենք այդ ծառայությունը, որպեսզի կողքի աչքով մեր ներքին պրոցեսների վերլուծություն արվի, որտեղ ունենք անիմաստ մեծ ծախսեր և էդ ծախսերի վերաբաշխում նույնպես պետք է իրականացնենք»։