Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հուլիսի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը, 25-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում hուլիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-25-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.8°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.9°C (1976թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.5°C