Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների  գազամատակարարումը
ժամը 10:00-ից մինչև 19:00-ն՝ Վանաձոր քաղաքի Աղայան, Ձերժինսկու, Աճառյան, Իսակովի, Կասյան, Կնունյանց, Մոնթե Մելքոնյան, Մուսայելյան, Ներսիսյան և Ստեփանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը,
ժամը 10:00-ից մինչև 15:00-ն՝  Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 45ա բազմաբնակարան շենքի 1-ին և 2-րդ մուտքերի գազասպառողների,

 ժամը 11:00-ից մինչև 17:30-ը՝  Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի գազասպառողների։

Գազամատակարարման խնդիրների և վթարային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է զանգահարել «Գազպրոմ Արմենիայի» վթարային ծառայություն կամ սպասարկման կենտրոն.
•Վթարային ծառայություն (շուրջօրյա)՝ կարճ 104 համարով
•Հեռախոսազանգերի կենտրոն (տեղեկատվություն, սպասարկում)՝ 80-44