Հսկողություն «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։
Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝
 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
 Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։
Տեսանյութն՝ այստեղ