Համաշխարհային բանկ. 2026-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանի պետական բյուջեն պահպանել է հավելուրդ
Չնայած մայիսին պետական բյուջեն գրանցել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.2%-ի չափով պակասուրդ, հունվար–մայիս ամիսների արդյունքներով պահպանվել է 0.8%-ի չափով հավելուրդ։
Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ հարկային եկամուտներն աճել են 15.3%-ով՝ հիմնականում եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի մուտքերի ավելացման շնորհիվ, ինչը պայմանավորված է տնտեսական ակտիվության բարձր մակարդակով և հարկային վարչարարության բարելավմամբ։
Միաժամանակ սոցիալական ծախսերը զգալիորեն աճել են, մասնավորապես՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ծրագրի ներդրման արդյունքում, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են՝ պաշտպանության ոլորտի ավելի ցածր ծախսերի պատճառով։
Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի Հայաստանի տնտեսության վերաբերյալ վերջին մակրոտնտեսական զեկույցում։