Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հուլիսի 28-ին, 30-31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 27-31-ը, օգոստոսի 1-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն էապես չի փոխվի։

Հուլիսի  28-ին, 30-31-ը, օգոստոսի 1-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-31-ի, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝        39.5°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝           13.0°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝      26.8°C