Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:
ՀՀ դեսպանն ու Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ երկուստեք ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը նպաստելու նպատակով: