Վերիշենում կառուցվում է ժամանակակից միջնակարգ դպրոց
50 տարի անց Վերիշենում կառուցվում է ժամանակակից միջնակարգ դպրոց՝ պետական 2 մլրդ 357 մլն դրամ ֆինանսավորմամբ։ Այս մասին գրել և տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզպետի աշխատակազմը:
Այն կծառայի 432 աշակերտի՝ ապահովելով անվտանգ, հարմարավետ և ժամանակակից կրթական միջավայր։
Շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։