Մեքենա արտադրող եվրոպական հսկաները կդանդաղեցնեն արտադրությունը
Եվրոպական խոշորագույն Renault եւ Stellantis ավտոարտադրողներից մի քանիսը (Opel, Citroen, Alfa Romeo եւ այլ ապրանքանիշներ), համաշխարհային մակարդակում միկրոչիպերի պակասի շարունակվող խնդրի պատճառով կդանդաղեցնեն արտադրությունն իրենց իսպանական գործարաններում։
Renault-ի դեպքում գործարաններից մեկն ամբողջությամբ կփակվի շաբաթ օրերին, իսկ մյուսը կնվազեցնի հերթափոխի քանակը։ Stellanis-ը կվերացնի հանգստյան օրերի գիշերային հերթափոխը՝ երկրի հյուսիսում գտնվող իր հաստատությունում:
Համաշխարհային շուկայում միկրոչիպերի պակասը պայմանավորված է համաճարակի հետեւանքներով՝ այս ապրանքների պահանջարկի աճով, որոնք օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներում՝ համակարգչից մինչեւ ավտոմեքենա: Բաղադրիչների պակասը հանգեցնում է բազմաթիվ խոշոր ապրանքանիշերի արտադրության դադարեցմանը:
Այսպիսով, մայիսին հաղորդվել է Ճապոնիայում գործող Toyota-ի ութ գործարաններում գծերի ժամանակավոր փակման մասին՝ պահեստամասերի բացակայության պատճառով, ինչի հետեւանքով տուժել է մոտ 30 հազար աշխատող։
Աղբյուրը՝ news.am