«Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները

843 մլն 545 հազար դրամ ընդհանուր արժեքով ծրագրի գումարի 50 տոկոսը պետության համամասնությունն է կազմում, համայնքը կներդնի գումարի 20 տոկոսը, մնացած 30 տոկոսը այլ ներդրողների (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր և համայնքի բնակիչներ) մասնաբաժինն է։

Շինարարական աշխատանքները իրականացվում են «ԿԻՄ-ՔԱՐ» ՍՊԸ և «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ կողմից։