Աշոցքի Կոճոռ թաղամասի կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթն հայտարարված է

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է մրցույթ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության ձեռքբերման նպատակով՝ 22 մլն 470 հազար դրամ գումարի սահմաններում։
Թաղամասը կառուցվել է 1988-1991 թվականներին։ Տարիների ընթացքում իրար միացվելուց կամ ապամոնտաժվելուց հետո փայտյա շենքերի բնակարանների քանակը 164 է, գտնվում են վատթար վիճակում։