Տարեսկզբից Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերն ընդհանուր կորցրել են 93,616 միլիարդ դոլար. Bloomberg Billionaires Index

Այս տարվա սկզբից Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերն ընդհանուր առմամբ կորցրել են 93,616 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալների վրա։

Այժմ ցուցակում ընդգրկված է 27 ռուս մեծահարուստ, որոնք հոկտեմբերի 3-ի տվյալներով՝  ընդհանուր ունեն 299,34 մլրդ դոլար։

Նրանցից ամենահարուստը «Նորիլսկի նիկել»-ի սեփականատեր Վլադիմիր Պոտանինն է. տարեսկզբից նրա կարողությունը նվազել է 2,17 մլրդ դոլարով և այժմ գնահատվում է 28,7 մլրդ դոլար։ Ամենաշատը կորցրել է «Ռենովա»-ի գլխավոր սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը, նրա կարողությունը կրճատվել է մինչև 7,24 միլիարդ դոլար։

Աղբյուրը՝   tert.am