Ոսկու ֆյուչերսները թանկացել են

Երեքշաբթի առավոտյան ոսկին թանկացել է՝ ամրապնդվելով տրոյական ունցիայի դիմաց 1700 դոլարից բարձր մակարդակում, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 6.85 դոլարով կամ 0.4 տոկոսով՝ մինչեւ 1708.85 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.53 տոկոսով՝ մինչեւ 20.905 դոլար ունցիայի դիմաց:

Գնանշումներին աջակցել է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության նվազումը։ Այդպես, տասնամյա պետական ​​պարտատոմսերի (US Treasuries) եկամտաբերությունը վերջին փակման մակարդակից իջել է մինչեւ 3.651 տոկոս՝ երկուշաբթի սակարկությունների սկզբում, այդ ցուցանիշը գերազանցել էր 3.8 տոկոսը։

Աղբյուրը՝   news.am