Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օտարերկրյա ուղղակի ներդրումներին:
Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, այսինքն՝ ՕՈՒՆ-ների համախառն ներհոսքը ավելի մեծ է։ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ՝ ՕՈՒՆ զուտ հոսքերի ծավալն աճել է 33.9 մլրդ դրամով կամ մոտ 80%-ով։