«Պետք է ամեն ինչ սկսել զրոյից»․ հայ տնտեսագետը՝ իրանական շուկա մուտք գործելու մասին

Առաջիկա երկու ամիսների ընթացքում Իրանը մտադիր է Հայաստանի մայրաքաղաքում բացել առևտրի կենտրոն։ Այնտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 իրանական ընկերություններ։

Իրանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ Թեհրանում էլ հայկական ապրանքների նման կենտրոն բացվի։ Ներկա պահին այդ թեմայով բանակցություններ են ընթանում։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի գնահատմամբ՝ իրանական շուկան թերագնահատված է, կա համագործակցության պոտենցիալ, որը լիարժեքորեն չի օգտագործվում։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության դիտարկմամբ՝  հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։

«Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը»,- նշում է գերատեսչությունը։

Հաղորդվում է, որ Երևանում բացվելիք առևտրի կենտրոնը զբաղեցնելու է մոտ 18 հազար քառակուսի մետր տարածք, նախագիծն իրանական կողմի ֆինանսավորմամբ է իրականացվելու։ Եթե Թեհրանում հայկական ապրանքների առևտրի կենտրոն բացվի, ծախսերն իր վրա պետք է վերցնի Հայաստանը։

Աղբյուրը՝   jam-news.net