Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Սալուտ, Փոքր Սարիար բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Ծրագրի ընդհանուր արժեքը 44775170 ՀՀ դրամ է, որի 22387585 ՀՀ դրամը կառավարության համամասնությունն է: Այս մասին ejc.am կայքին հայտնում են Աշոցքի համայնքապետարանից։ 
Աշոցք, Սալուտ, Փոքր Սարիար բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև նոյեմբերի 16-ը, իսկ Սիզավետինը՝ մինչև նոյեմբերի 12-ը: