Ինչո՞ւ է մեզ պետք նոր ԱԷԿ, այն էլ՝ մեծ հզորության․ պարզաբանում է տնօրենի խորհրդականը

Դեռևս 2008 թվականին այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանն ազդարարել էր նոր ատոմակայանի նախագիծը։ Անգամ նոր կայանի ուսումնասիրություն էր պատիրվել ավստրալական WorleyParsons ընկերությանը, ըստ որի՝ ատոմակայանը պետք է լիներ խոշոր՝ 1000 մեգավատից ավելի հզորությամբ։ Այդ ժամանակ, սակայն, նոր կայանի համար միջոցների հայթայթում այդպես էլ չէր սկսվել, ամեն ինչ սահանափակվել էր նրանով, որ Ռոսատոմ  պետական կորպորացիան հայտարարել էր, որ կարող է ֆինանսավորել նախագծի մի մասը։ Թե որքա՞ն է պատրաստ ներդնել Հայաստանի կառավարությունը , կամ որտեղի՞ց կարելի է գտնել այլ համաներդրողներ, արձագանք չեղավ։

 Այժմ կրկին քննարկվում է նոր ատոմակայանի նախագիծ, և կրկին՝ մեծ հզորության։ Ինչպես ասյօր կայացած ասուլիսին նշեց Հայկական ԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը, նախագծի քննարկումներ արդեն ընթանում են Ռոսատոմի հետ։ Այդ քննարկումների ընթացքը ներկայացվել է նաև Ատոմային էներգետիկիայի միջեզգային գործակալության գլխավոր քարտուղար Ռաֆաէլ Գրոսսիին, որը վերջերս ժամանել էր Հայաստան։ ԱԷՄԳ-ից որևէ քաղաքական առարկություն չեղավ, ավելին՝ գործող կայանի անվտանգային վիճակը բարձր գնահատականի արժանացավ, հավելեց Սևիկյանը։

 Հիշեցնենք՝ 2000-ականներին ատոմակայանը ապահովում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը, հիմա՝ մոտ 25%-ը։ Պատճառները մի քանիսն են՝ ավելացել է փոքր ՀԷԿ-երի ու արևային կայանների արտադրությունը, անցյալ տարի ցանցին է միացել Երևանի նոր ՋԷԿ-ը (ArmPower), բացի այդ՝ ԱԷԿ-ում դեռ չեն ավարտվել վերանորոգումը (ինչի պատճառով էլ դրա տարեկան կանգը սովորականից ավել է տևում)։ Վերանորոգման ավարտից հետո, սակայն, ԱԷԿ-ը նույն քանակի վառելիքից կարտադրի 10%-ով ավելի էլեկտրաէներգիա, և դրա հզորությունը կբարձրանա 390-ից մինչև 430-440 մեգավատ։