Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջել է համայնքներով ու ծանոթացել պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Պետության օժանդակությամբ ամեն տարի Արագածոտնում ծավալուն վերակառուցման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանից։
Այս տարի ևս մարզի համայնքներում պետական միջոցներով և պետություն-համայնք(սուբվենցիոն) համաֆինանսավորմամբ լայն թափով ընթանում են մի շարք ծրագրեր։ 
Դրանց ընթացքին, ինչպես նաև 2022թ․ արդեն ավարտված աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այցելել է Ծաղկահովիտ, Ալագյազ, Ապարան խոշորացված համայնքներ։ Աշխատանքային ողջ օրը տևած շրջայցի ընթացքում մարզպետը եղել է նշված համայնքների 10 բնակավայրերում։ 
Մասնավորապես, Գեղաձորում մարզպետը ծանոթացել է պետական միջոցներով իրականացվող ասֆալտապատման ծրագրին, Ծաղկահովիտի 5 բնակավայրերում՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազիֆիկացման ծրագրերին, Միրաք և Միջնատուն բնակավայրերում՝ սուբվենցիայով կատարված ասֆալտապատման ծրագրի արդյունքներին, Մելիքգյուղում՝ սուբվենցիոն ծրագրով մեկնարկած գազիֆիկացման աշխատանքներին և Ապարան քաղաքում սուբվենցիոն ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներին։  
Սերգեյ Մովսիսյանը զրուցել է համայնքապետերի՝ Նորաին Հակոբյանի, Ջասմ Մախմուդովի և Կարեն Եղիազարյանի  հետ, արձանագրել ծրագրերի կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, շինարարներին հանձնարարել պատշաճ ժամկետում և բարձր որակով գործն ավարտին հասցնել։  
Մարզպետի դիտարկմամբ՝ այս տեմպերով իրականացվող, պետական օժանդակությամբ կյանքի կոչվող ծրագրերի շնորհիվ կարճ ժամանակ անց  մարզում կունենանք  էականորեն բարձր բարեկեցության մակարդակ։