Նոր Արտագերս գյուղի գերեզմանատան ջրամատակարարում

Մեծամոր համայնքի Նոր Արտագերս գյուղում արտերկրում բնակվող համագյուղացիների ներդրումների շնորհիվ սկսվել են դեպի գյուղի գերեզմանատուն տանող ջրագծի անցկացման աշխատանքները:
Գերեզմանատան ջրագիծը երկար ժամանակ է շարքից դուրս էր եկել: Այժմ նոր ջրագիծը կունենա շուրջ 1 կմ երկարություն և նորարտագերսցիները կկարողանան օգտվել աղբյուրից:
Բնակիչները դիմել են Մեծամորի համայնքապետին շինտեխնիկայի տրամադրման խնդրանքով:
Վահրամ Խաչտրյանը, ողջունելով բնակիչների նախաձեռնությունը, տրամադրել է անհրաժեշտ շինտեխնիկան, աշխատանքները կարճ ժամկետներում ավարտին հասցնելու համար:
Նոր արտագերսի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Վահրամ խաչատրյանը հայտնել է, որ ցանկացած նպատակային գործունեություն ստանալու է համայնքապետարանի աջակցությունը։