Ջերմուկում զբոսաշրջային ակտիվությունը 10-15 տոկոս է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ Ջերմուկում և այն համայնքներում, որոնք տուժել էին սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի հրահրած ագրեսիայից, միջավայրի վերականգնման փուլում են։ 

«Ես այցելել եմ Ջերմուկ սեպտեմբերի 13-ից հետո, ինչպես նաև՝ Վարդենիս, որպեսզի անձամբ ծանոթանամ այնտեղ տիրող իրավիճակին, նշել եմ, որ անհանգստացնող է վիճակը։  Պետք է նշել, որ Ջերմուկի հյուրանոցներն սկսել են աշխատել, սակայն սեպտեմբերի 13-ի գիշերը ոչ մի ազատ տեղ չի եղել: Հիմա, ճիշտ է, այդպիսին չէ իրավիճակը, բայց ակտիվություն կա»,- ասաց Քերոբյանը։

Ըստ նրա՝ Ջերմուկի ճոպանուղին չի գործարկվում, քանի որ պահեստամասերը վերանորոգելու և ներմուծելու խնդիր կա.

«Զբոսաշրջության ակտիվությունը Ջերմուկում սկզբում եղել է 100 տոկոս, ագրեսիայից հետո դարձել է 0, այժմ այն կարող է տատանվել 10-15 տոկոսի սահմաններում»։ 

Աղբյուրը՝   shabat.am