Արևիկ բնակավայրի թիվ 1 փողոցի հատվածների հիմնանորոգման և ասֆալտապատման համար 94 մլն 303 հազար դրամ գումար է հատկացվել
ՀՀ Կառավարության որոշմամբ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ և թիվ 8 փողոցի մոտ 0․2 կմ հատվածների հիմնանորոգման և ասֆալտապատման համար 94 մլն 303 հազար դրամ գումար է հատկացվել։
Այս մասին ejc.am կայքին հաղորդում են Շիրակի մարզպետարանից։ 2021- 2022 թվականների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 235 մլն 759 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 40 տոկոս է։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ։