Կառավարությունը 145 991,9 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 145 991,9 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար։ Այս մասին տեղեկանում են Գեղարքունիքի մարզպետարան- ի  ֆեյսբուքյան էջից։
8 337,8 դրամ հատկացվել է Արծվանիստ համայնքի նոր կապտաժի կառուցում և որոշակի հատվածներում երկաթյա խողովակների նորով փոխարինման, 7 504,2 դրամ՝ Ակունք համայնքի մշակույթի տան վերանորոգման, 28 187,7 դրամ՝ Մարտունի համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շինության 1-ին հարկի վերանորոգման և 2-րդ հարկի դռների և պատուհանների փոխարինման, 24 288,4 դրամ՝ Մարտունի համայնքի արտաքին լուսավորության համակարգի լամպերի փոխման, Կարապետյան, Հերացի, Գետափնյա 1, Գ. Նժդեհ և Կամոյի փողոցի լուսավորության նոր համակարգի կառուցման, 402,9 դրամ՝ Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, ինչպես նաև Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ և Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 9 262,4 դրամ՝ Լճավան համայնքի խմելու ջրագծի վերակառուցման և ջրամբարի վերանորոգման, 38 328,3 դրամ՝ Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի և Գերեզմանոցի ճանապարհի ասֆալտապատման, 6 197,9 դրամ՝ Լուսակունք համայնքի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության անցկացման, 19 922,5 դրամ՝ Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում ասֆալտապատման աշխատանքների, 3 559,8 դրամ՝ Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում բազմաբնակարան շենքի մուտքերի և դռների վերանորոգման աշխատանքների համար։