Գերմանիան իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան ուղեւորություններից
Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան ուղեւորություններից։
«Մենք զգուշացնում ենք Իրան ուղեւորությունների մասին»,-ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիներին Իրանում կարող են սպառնալ կալանավորումներ, հարցաքննություններ եւ նույնիսկ երկարատեւ ազատազրկում։
Միեւնույն ժամանակ, առանձնակի վտանգի տակ են այն քաղաքացիները, որոնք երկքաղաքացիություն ունեն։
Աղբյուրը՝ news.am