Գորիսում շինաշխատանքներն ընթանում են մեծ թափով

Գորիս համայնքի տարբեր հատվածներում, բնակավայրերում շինարարական լայնածավալ աշխատանքներ են․ նոր ճանապարհների կառուցում, փողոցների նորոգում, բազմաբնակարան շենքերի, բակերի կապիտալ նորոգում: Համայնքի բնակավայրերում ևս ենթակառուցվածաների բարելավման ծրագրեր են իրականացվում:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել շինհրապարակներ, Ակներ բնակավայրում, Ավանգարդ 5-րդ թաղամասում հետևել է աշխատանքների ընթացքին:
Պետություն- համայնք համաներդրումային սուբվենցիոն ծարգրերում համայնքի ներդրումը 55 տոկոս է, պետության ներդրումը՝ 45 տոկոս:
Գորիսի ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ զգալի աշխատանք է տարվել. 2022-2023 թվականներին խոշոր ծրագրեր են պլանավորվել այդ ուղղությամբ։ Ծրագրերի մի մասն արդեն ընթացիկ է, մյուս մասը՝ կմեկնարկի մինչև տարվա վերջ և կշարունակվի հաջորդ տարվա ընթացքում: