Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունեց Եթովպիայից ժամանած պատվիրակությանը

Այսօր, հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունեց Եթովպիայից ժամանած պատվիրակությանը Ամհարայի ազգային տարածաշրջանային նահանգի սոցիալական կլաստերի փոխնախագահ Սեյոում Մեկոնենի գլխավորությամբ:
Կողմերը միմյանց ներկայացրին իրենց տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկեցին հետագա համագործակցության պայմանները:
Հանդիպմանը ներկա էին փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Եթովպիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար առաքելության ղեկավար Արտեմ Ազնաուրյանը և մի շարք աշխատակիցներ:
 Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը հուշանվեր հանձնեց Սեյոում Մեկոնենին: