Տարեցտարի ավելանում է եկամտային հարկի վերադարձի ծավալը
Այսօր կառավարության նիստին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրվել է 378․9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է 42.5 մլրդ դրամով կամ 12․6%-ով։
2022 թվականի հունվար-սեպտեմբերին եկամտային հարկի հետվերադարձը կազմել է՝ 30․4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 12.3 մլրդ դրամով կամ 67․7%-ով։