Ոռոգման համակարգ է կառուցվում «Կասագոր» կոչվող տարածքում

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 16-րդ փողոցը, ոռոգման համակարգ է կառուցվում «Կասագոր» կոչվող տարածքում։
Շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արծվանիստի համապատասխան շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։