2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով Արտաշատ համայնքի Արևշատ բնակավայրում հիմնանորոգվում են երկու փողոցներ` 973 գծամետր երկարությամբ
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 122 մլն ՀՀ դրամ, որից 65%–ը հատկացնում է համայնքը, 35%–ը՝ Կառավարությունը։
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը եղել է Արևշատում, հետևել ընթացող ասֆալտապատման աշխատանքներին և պատասխանատուների հետ դիտարկել աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: