Armenia Airways ավիաընկերությունը սկսել է Երևան-Կազան-Երևան երթուղով չվերթերը
Armenia Airways ավիաընկերությունը նոյեմբերի 8-ին սկսել է Երևան-Կազան-Երևան երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերություը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armeniaairways.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»:
Աղբյուրը՝ panorama.am