Հ. Ավետիսյանը Ալավերդի խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում հետևեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մազպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ նախկի Ախթալա և Շնող խոշորացված համայնքների, այժմ արդեն՝ Ալավերդի խոշորացված համայնքի Ախթալա, Շնող, Շամլուղ, Ճոճկան, Նեղոց բնակավայրերում՝ ծանոթանալով պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Նախկին Ախթալա և Շնող խոշորացված համայնքների բնակավայրերում այս տարի իրականացվել են շուրջ 900 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք արդեն կամ ավարտվել են կամ ավարտական փուլում են:
Առաջին կանգառը Շնող բնակավայրում էր, այստեղ փոխմարզպետը շրջեց դեռևս 2021թ. սուբվենցիոն ծրագրով մեկնարկած և այս տարի ամռանը ավարտին հասցված ասֆալտապատ ճանապարհով: Այստեղ այս տարվա սուբվենցիոն միջոցներով իրականացվել է նաև փողոցների արտաքին լուսավորության անցկացում՝ արևային լուսատուներով(31 մլն 963 հազար դրամ):
2022 թ.ծրագրով հիմնանորգման աշխատանքներ են կատարվել Շնողի այլ փողոցներում և Թեղուտ բնակավայրում ևս՝ պետություն-համայնք համատեղ ներդրումը կազմել է ավելի քան 356 մլն դրամ:
Շնողում վերանորոգվում է նաև կենտրոնական այգին՝ 58 մլն 460 հազար դրամ ընդհանուր արժեքով:
Բարեկարգվել է «Հեքիաթ» մանկապարտեզի բակը, կառուցվել է կից մասնաշենք՝ ևս մեկ խմբասենյակ ունենալու համար(ծրագրի ընդհանուր արժեքը՝ 52 մլն 306 հազար դրամ): Ի դեպ, մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել է նախորդ տարի՝ դարձյալ սուբվենցիոն միջոցներով:
Շնող բնակավայրում իրականացվել է 2-րդ, 6-րդ, 14-րդ, 16-րդ փողոցների ջրաֆիկացում ևս: Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն 658 հազար դրամ է:
Ախթալա, Մեծ Այրում, Փոքր Այրում բնակավայրերում այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվում է ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, մասնակի նորոգում՝ ասֆալտապատման միջոցով, իսկ Ճոճկանում՝տուֆ քարով(ծրագրի արժեքը 118 մլն 600 հազար դրամ):
Ախթալա, Շամլուղ և Ճոճկան բնակավայրերում վերանորոգվում են մարզադաշտերը՝ 63 մլն 596 հազար դրամ ընդհանուր արժեքով:
Նեղոց և Ախթալա բնակավայրերում բարեկարգվել են կենտրոնական խաղահրապարակները, Ճոճկանում վերակառուցվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքը: Ծրագրի ընդհանուր արժեքը 60 մլն 435 հազար դրամ է:
Շամլուղ, Ճոճկան և Նեղոց բնակավայրերում նաև ջրատարներ են կառուցվել՝ 60մլն 435 հազար դրամ ընդհանուր արժեքով:
Հ. Ավետիսյանը, հետևելով ընթացքին, որոշակի նկատառումներ հայտնեց աշխատանքների որակի և իրականացման ժամկետների հետ կապված:
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ մարզի ղեկավարի խիստ հանձնարարականն է՝ որևէ անորակ աշխատանք չի ընդունվելու: