Արտաշատ համայնքի ողջ տարածքում միաժամանակ տարբեր ծրագրեր են իրագործվում

2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով Այգեպատ բնակավայրում ընթանում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ՝ 1.209 կմ երկարությամբ, արժեքը՝ 47 մլն 345 հազար դրամ:
Գազաֆիկացվում են նաև բնակավայրի 3 փողոցները: Անցկացվող գազի գծի երկարությունը 900 գծամետր է, արժեքը՝ 12 մլն 745.190 ՀՀ դրամ:
Այգեզարդ բնակավայրում ընթացքի մեջ են խորքային հորի կառուցման աշխատանքները՝ 31 մլն 558.610 ՀՀ դրամ արժողությամբ:
Լայն թափով իրականացվում են նաև ասֆալատապատման աշխատանքները:
Քաղցրաշենում ընթանում են Դուրյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որն իր մեջ ներառում է դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա տանող ճանապարհները՝ ընդհանուր 673 գծամետր երկարությամբ: Ծրագրի արժեքը 67 մլն 376.880 ՀՀ դրամ է:
Նշավանում բարեկարգվում են 2 փողոցներ՝ ընդհանուր 1, 173 կմ երկարությամբ, արժեքը՝ 123 մլն ՀՀ դրամ:
Աշխատանքները կատարվում են պետություն-համայնք համաֆինասավորմամբ և գտնվում են համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի անմիջական ուշադրության կենտրոնում, ով հաճախակի այցելում է և տեղերում ստուգում աշխատանքների որակը: