Ավելի քան 1 մլրդ դրամ հատկացվեց ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհաշինարարական աշխատանքների համար

Կառավարության այսօրվա նիստում վերաբաշխում կատարվեց և 1 մլրդ 235 մլն դրամ հատկացվեց ՏԿԵ նախարարությանը:  Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, 595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է: Փոխվարչապետ Համաբրձում Մաթևոսյանը հավելեց, որ նախատեսված է 145 կմ ճանապարհ այս տարի անել, ըստ նախնական հայտերի՝ նույնն էլ 2023 թվականի համար նախատեսված կա: 

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը բեռնատարները դեպի Իրան գնացող ու այնտեղից եկող, այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն՝ Տաթևի ոլորանները կարողանան շրջանցել: Տաթև գյուղ չեն մտնում, միանգամից միանում են Լծեն բնակավայրով Մ2 մայրուղուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Աղբյուրը՝   shabat.am