Հայաստանը` պահանջված զբոսաշրջային ուղղություն Բելառուսի համար

2022 թվականի նոյեմբերի 13-20-ը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստան են ժամանել Բելառուսից ԶԼՄ և զբոսաշրջային ոլորտի 15 ներկայացուցիչներ։
Ճանաչողական այցի շրջանակներում հյուրերը ծանոթանում են Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտին։
Այցի շրջանակներում նոյեմբերի 18-ին Գյումրիում տեղի ունեցավ հայաստանյան և բելառուսական զբոսաշրջային օպերատորների հանդիպում՝ B2B ձևաչափով, ինչը գործընկերային կապերի հաստատման և համատեղ նախագծերի քննարկման հնարավորություն էր մասնակիցների համար։
Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչ Սերգեյ Տրոցյուկը, որն իր ողջույնի խոսքում կարևորեց զբոսաշրջության դերը հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում:
Հայաստանյան կողմը ներկայացնում էին զբոսաշրջային ոլորտի 15 կազմակերպություններ, որոնք պատրաստել էին հիշարժան նվերներ իրենց բելառուս գործընկերների համար:
Հանդիպման մասնակիցները վստահ են, որ այս համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
Երկկողմ համագործակցության շրջանակներում 2021թ. հայ զբոսաշրջային օպերատորներն այցելել էին Բելառուս: