Այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 19 մլն 157.2 հազար հատ սիգարետ

2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2021 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 13.2%-ով:

Այս տարվա 9 ամիսներին  հանրապետությունում արտադրվել է 19 մլն 157.2 հազար հատ սիգարետ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 16 մլն  916.5 հազար հատ։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը նախորդ տարվա համեմատ աճել է  6.5%-ով՝ կազմելով 13 մլրդ 89 մլն դրամ։

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 8%:

Աղբյուրը՝   panorama.am