Շրի Լանկան կբարձրացնի տուրիստական այցագրերի արժեքը

Շրի Լանկայի իշխանությունները որոշում են ընդունել դեկտեմբերի 1-ից բարձրացնել տուրիստական այցագրերի արժեքը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Այսպես, 180 օր գործողության ժամկետով մուտքի Էլեկտրոնային թույլտվության համար վճարը 35 դոլարից կավելանա մինչև 50 դոլար՝ չափահաս զբոսաշրջիկի համար, հաղորդել են Մոսկվայում Շրի Լանկայի դեսպանությունում և «Ինտուրիստ»-ում:

Նույնքան գումար պետք Է վճարել 30 օր գործողության ժամկետով էլեկտրոնային թույլտվության համար՝ կրկնակի այցելության հնարավորության դեպքում: Առցանց էլեկտրոնային թույլտվություն ձևակերպելիս կպահանջվի օտարերկրյա բանկի քարտ կամ այդ ծառայությունը կարելի Է ստանալ տուրօպերատորներից ուղեգրի ամրագրման դեպքում:

Տուրիստական այցագիրը ժամանելուն պես ստանալու դեպքում դրա համար հարկավոր է վճարել 60 դոլար՝ նախկին 40 դոլարի փոխարեն: Մինչև 12 տարեկան երեխաների համար մուտքի թույլտվությունը ձևակերպում են անվճար: Շրի Լանկա Է թռչում երկու ռուսաստանյան ավիաընկերություն:

Աղբյուրը՝   armenpress.am