Արտաշատ համայնքում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները

2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:
Աշխատանքներն ավարտին են մոտեցել Արտաշատ քաղաքային համայնքի Իսակովի 103, 105, Արազի 1, 5, Արարատյան 5, Խանջյան 17, Երևանյան 9 շենքերում, Վերին Արտաշատ բնակավայրում։
Այս տարվա ծրագրով Արտաշատում հիմնանորոգվում են 21 շենքերի տանիքներ: