ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. «Արևագորգի յուրաքանչյուր հանգույց՝ որպես ձգտում հզոր հայրենիքի, որպես աջակցություն մեր հերոսների»

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ են ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը:

Բանկը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը իր 1200 աշխատակիցների թվով նվիրաբերել է 1մլն 200 հազար դրամ: 

 Նախաձեռնության նպատակն է ստեղծել ավելի քան 238.000 կապ ունեցող Արցախի Ջրաբերդ համայնքի գորգը, որի մեջտեղում պատկերված արևաշողերով խաչը՝ պաշտպանության և ուժի խորհրդանիշ է։ Շուրջ 3 ամիս Հայաստանից և արտերկրից բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ կապեր են ավելացնելու  գորգին, յուրաքանչյուր կապը՝ 1000 դրամին համարժեք գումար, որը նվիրաբերվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Պատրաստ լինելուն պես Արևագորգը աճուրդի է հանվելու՝ հանգանակված ողջ գումարը կրկին ուղղելով հիմնադրամի շահառուներին:

Հիմնադրամն առ այսօր հատուցել է 4255 հաշմանդամություն ունեցող զինծառայողների կամ զոհված զինծառայողների ընտանիքների։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրենը նշեց, որ մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պարբերաբար իր մասնակցությունն է ունենում բարեգործական, սոցիալական և  մշակութային միջոցառումներին: 

Մեր Հայրենիքի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ամուր կանգնած է եղել երկրի պաշտպանության դիրքերում: Բանկի ամբողջ թիմն արել է ամեն հնարավորը՝ Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր էլ, Արևագորգին հանգույցներ ավելացնելով, կանգնեց Հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորի կողքին: Աշխատակիցներից յուրաքանչյուրը հյուսեց իր հանգույցը՝ որպես ձգտում հզոր հայրենիքի, որպես հիշատակ մեր զինվորի, որպես աջակցություն մերօրյա հերոսների։

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. Ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից