Tesla-ն 2023թ. կթողարկի Model 3 թարմացված սեդանը

Tesla ընկերությունը 2023թ. նախատեսում է թողարկել իր Model 3 էլեկտրական սեդանի թարմացված տարբերակը։

Tesla-ի թարմացված Model 3-ը՝ «Highland» կոդային անվանմամբ, նախորդի համեմատ կունենա ավելի քիչ բաղադրիչներ եւ արտաքինի ոչ մեծ փոփոխություններ։ Բացի այդ, ավտոարտադրողը կբարելավի սրահի ձեւավորման որակը։ Սեդանը կունենա մուլտիմեդիայի նոր դիսփլեյ։

Tesla-ի թարմացված Model 3-ը կարտադրվի բրենդի Չինաստանի գործարանում։ Արդիականացված ավտոմեքենան կթողարկվի մոտավորապես 2023թ. երրորդ եռամսյակում։

Աղբյուրը՝   news.am