Պետական աջակցություն ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

ՀՀ կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում հաստատվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Որոշման համաձայն՝ մեկանգամյա պետական աջակցություն կտրամադրվի ոլորտի կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:
Որոշման ընդունումը պայմանավորած է ՏՏ ոլորտի համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններով, որոնք ազդեցություն են ունենում նաև հայաստանյան ընկերությունների վրա։