Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, մարզի ճանապարհները բավարար երթևեկելի են

Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2022-2023 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։ Այս մասին սպասարկող չորս ընկերությունների ղեկավարները վստահեցրել են Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Մարզպետի տեղակալը հետաքրքրվել է իրականացված նախապատրաստական աշխատանքներով և ընդգծել ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի դիմագրավել բնության անակնկալներին ու դժվարություններին:
2023 թվականին կազմակերպությունները կիրականացնեն 285.49 կմ երկարությամբ (30.19 կմ երկարությամբ ավել քան 2022 թվականին) ընթացիկ ձմեռային պահպանման և 96.9 կմ երկարությամբ (55.4 կմ երկարությամբ ավել քան 2022 թվականին) ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներ:
Ըստ պատասխանատուների, կազմակերպությունների սարքին վիճակում գտնվող 45 միավոր մեքենասարքավորումները, կուտակած 160 տոննա տեխնիկական աղը և 6150 խորանարդ մետր հանքային խարամը բավարար է 2022–2023 թվականների ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար։