Կառավարությունը 1 միլիարդ 272 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
Կառավարությունը 1 միլիարդ 272 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը խոսքով՝ 25 սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին
Աղբյուրը՝ armenpress.am