Գույքահարկն այսուհետ կարելի է վճարել մուտք գործելով Yerevan.am կայքի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին

Հարգելի համաքաղաքացիներ,

այսուհետ գույքահարկի գումարը հնարավոր է վճարել նաև մուտք գործելով Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժին՝ մուտքագրելով անհրաժեշտ տվյալներն ու վճարելով:

Ի դեպ, գույքահարկը կարելի է վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածներով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի և բանկերի սպասարկման գրասենյակներում: Վճարեք տեղական հարկերը և նպաստեք համայնքի զարգացմանը: