Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Խաչատրյանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ճապոնական բեղմնավոր համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը։ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրի շրջանակում իրականացվող «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրը»։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկած Խաչատուր Խաչատրյանը նշել է․
-Հատկանշական է, որ «ծագող արևի երկիր» Ճապոնիան հնարավորություն է ստեղծում օգտվել արևի էներգիայից։
Հանդիպման ավարտին Խաչատուր Խաչատրյանը և Մասանորի Ֆուկուշիման ստորագրել են «Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման դրամաշնորհային» ծրագիրը։