Այս տարի ստեղծել ենք 40 հազարից ավելի նոր աշխատատեղեր․ Վահան Քերոբյան

Բարձր տնտեսական աճը սովորաբար հարուցում է բարձր գնաճ, այս տարի մենք ունենք բարձր գնաճ, որը ոչ միայն բարձր տնտեսական աճի հետեւանք է, այլև արտաքին գործոնների եւ նաեւ լրացուցիչ մեծ տեղական առաջարկի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բարձր գնաճն էլ հանգեցնում է պարենային զամբյուղի կտրուկ թանկացման: Եթե դա քիչ ազդեցություն ունի ունեւոր կամ լավ վաստակ ունեցող ընտանիքների համար, ապա բնականաբար, մեծ ազդեցություն ունի խոցելի խավի մարդկանց համար: Այստեղ կառավարության անելիքն այն է, որ վերաբաշխման միջոցով ապահովենք խոցելի խավի կենսամակարդակի առնվազն չնվազումը: Իհարկե, գլխավոր նպատակն այն է, որ մարդիկ սկսեն ավելի լավ ապրել:

Պետք է ասեմ, որ այս տարի ստեղծել ենք 40 հազարից ավելի նոր աշխատատեղեր, ինչը նշանակում է, որ 40 հազար ընտանիք ավելի լավ է ապրում: Համարյա բոլոր ոլորտներում աճ կա բացի մանրածախ առեւտրից»,-ասաց նա:

Աղբյուրը՝   news.am